• 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14

Մեր մրցանակակիրները

  • ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
    ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

    ՍԱՄԲՈ

  • ՎԱԳԻՖ ՄԻՆԱՍՅԱՆ
    ՎԱԳԻՖ ՄԻՆԱՍՅԱՆ

    ՍԱՄԲՈ

  • ԱՐՄԵՆ ԱԴԱՄՅԱՆ
    ԱՐՄԵՆ ԱԴԱՄՅԱՆ

    ՍԱՄԲՈ

  • ՄԱՎՐԻԿ ՆԱՍԻԲՅԱՆ
    ՄԱՎՐԻԿ ՆԱՍԻԲՅԱՆ

    ՍԱՄԲՈ

  • ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
    ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ

    ՍԱՄԲՈ

  • ՄԱՐՏԻՆ ՄԻՐԶՈՅԱՆ
    ՄԱՐՏԻՆ ՄԻՐԶՈՅԱՆ

    ՍԱՄԲՈ

  • ԱՐԵՆ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
    ԱՐԵՆ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

    ՍԱՄԲՈ

  • ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
    ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ

    ՍԱՆԴԱ-ՈՒՇՈՒ

  • ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
    ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

    ԿԻՈԿՈՒՇԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵ-ԴՈ

  • ԱՐԿԱԴՅԱ ԶԱՔԱՐՅԱՆ
    ԱՐԿԱԴՅԱ ԶԱՔԱՐՅԱՆ

    ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏ

  • ՍՈՍԵ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
    ՍՈՍԵ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

    ՁՅՈՒԴՈ

  • ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ
    ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ

    ՍԱՆԴԱ-ՈՒՇՈՒ

  • ԱՐԹՈՒՐ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
    ԱՐԹՈՒՐ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

    ԿԻՈԿՈՒՇԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵ-ԴՈ

  • ՎԱՐԴԳԵՍ ՄԱՆԱՍՅԱՆ
    ՎԱՐԴԳԵՍ ՄԱՆԱՍՅԱՆ

    ՍԱՆԴԱ-ՈՒՇՈՒ

  • ԷՌՆԵՍՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
    ԷՌՆԵՍՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

    ՍԱՄԲՈ

  • ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
    ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

    ԿԻՈԿՈՒՇԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵ-ԴՈ

  • ԳՈՌ ԱԴԱՄՅԱՆ
    ԳՈՌ ԱԴԱՄՅԱՆ

    ԿԻՈԿՈՒՇԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵ-ԴՈ

  • ԴԱՎԻԹ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
    ԴԱՎԻԹ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

    ՄՈՒԱՅ ԹԱՅ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 

Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար`   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է.

 

1. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կիրառման արդյունքների վերլուծություն ու ամփոփում, դրա կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում և դրանք սահմանված կարգով  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը:

 

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու նախարարությունների, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հանրապետությունում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման ծրագրերի մշակում ու դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանըներկայացնելը:

 

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու նախարարությունների և մարզական կազմակերպությունների հետ համատեղ ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչների մշակում ու հաստատում:

 

4. Համապատասխան նախարարությունների, շրջանային վարչակազմերի, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հանրապետական մարզական միջոցառումների համալիր օրացուցային պլանի մշակում և հաստատում, զանգվածային ֆիզկուլտուրային, առողջարարական ու մարզական միջոցառումների անցկացման նկատմամբ վերահսկողության իրականացում,  հանրապետական առաջնությունների և հավաքների անցկացում:

 

5. Հանրապետությունում բնակչության ֆիզիկական դաստիարակության գործի կազմակերպման և մարզիկների պատրաստման նկատմամբ կազմակերպական-մեթոդական ղեկավարության իրականացում:

 

6. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գիտական հետազոտությունների անցկացում, այդ նպատակով նախարարությունների ու կազմակերպությունների աշխատանքների համադասում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի առաջավոր փորձի ու գիտության նվաճումների ընդհանրացում,մարզական կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում դրանց ներդրմանն օժանդակում:

 

7. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի աշխատանքների վիճակագրական հաշվառման վարում:

 

8. Բնագավառի վաստակաշատ անձանց`   պետական պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների ներկայացնելը, մարզական կոչումների և կարգերի շնորհում, հանրապետական առաջնությունների մրցանակակիրներին, բնագավառի ակտիվիստներին ու կազմակերպություններին մեդալներով, մրցանակներով և դիպլոմներով պարգևատրում:

 

9. Հանրապետությունում կատարվող մարզական հերթափոխի պատրաստման աշխատանքներին աջակցելը:

 

10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերի անդամներին ու կազմակերպություններին մարզահագուստով, մարզագույքով և   սարքավորումներով ապահովելու աշխատանքներին մասնակցություն:

 

11. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետների հաշվառում ու նրանց նկատմամբ հանրապետության պահանջարկի ուսումնասիրում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կոմիտեի համակարգի ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի մասնագետների պատրաստման ապահովում և սահմանված կարգով ֆիզկուլտուրայի ոլորտի կադրերի տեղաբաշխում:

 

12.Սահմանված կարգով ֆիզիկական դաստիարակության ուսուցիչների, մարզիչների և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառի այլ մասնագետների որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպում:

 

13.Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մասին քարոզչության իրականացում:

 

14.Պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ ֆիզկուլտուրային և սպորտային տարածքային քաղաքականության իրականացման ապահովում:

 

15.Միջազգային միջգերատեսչական պայմանագրերի նախագծերի մշակում և իր իրավասության սահմաններում կնքում, արտասահմանյան երկրների ու սփյուռքահայ համայքների մարզական կառույցների հետ սահմանված կարգով կապերի ստեղծում:

 

16. Իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքներին մասնակցություն:

 

17.Իրեն վերապահված լիազորությունների սահմաններում` իր ենթակայության պետական ոչ առևտրային, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով կազմակերպությունների ու առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարում:

Կոմիտեն հանրապետությունում զանգվածային ֆիզկուլտուրային, առողջարարական ու մարզական աշխատանքների զարգացմանն ուղղված իր գործունեությունն իրականացնում է հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: