• 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14

Մեր մրցանակակիրները

  • ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
    ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

    ՍԱՄԲՈ

  • ՎԱԳԻՖ ՄԻՆԱՍՅԱՆ
    ՎԱԳԻՖ ՄԻՆԱՍՅԱՆ

    ՍԱՄԲՈ

  • ԱՐՄԵՆ ԱԴԱՄՅԱՆ
    ԱՐՄԵՆ ԱԴԱՄՅԱՆ

    ՍԱՄԲՈ

  • ՄԱՎՐԻԿ ՆԱՍԻԲՅԱՆ
    ՄԱՎՐԻԿ ՆԱՍԻԲՅԱՆ

    ՍԱՄԲՈ

  • ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
    ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ

    ՍԱՄԲՈ

  • ՄԱՐՏԻՆ ՄԻՐԶՈՅԱՆ
    ՄԱՐՏԻՆ ՄԻՐԶՈՅԱՆ

    ՍԱՄԲՈ

  • ԱՐԵՆ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
    ԱՐԵՆ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

    ՍԱՄԲՈ

  • ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
    ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ

    ՍԱՆԴԱ-ՈՒՇՈՒ

  • ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
    ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

    ԿԻՈԿՈՒՇԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵ-ԴՈ

  • ԱՐԿԱԴՅԱ ԶԱՔԱՐՅԱՆ
    ԱՐԿԱԴՅԱ ԶԱՔԱՐՅԱՆ

    ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏ

  • ՍՈՍԵ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
    ՍՈՍԵ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

    ՁՅՈՒԴՈ

  • ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ
    ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ

    ՍԱՆԴԱ-ՈՒՇՈՒ

  • ԱՐԹՈՒՐ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
    ԱՐԹՈՒՐ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

    ԿԻՈԿՈՒՇԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵ-ԴՈ

  • ՎԱՐԴԳԵՍ ՄԱՆԱՍՅԱՆ
    ՎԱՐԴԳԵՍ ՄԱՆԱՍՅԱՆ

    ՍԱՆԴԱ-ՈՒՇՈՒ

  • ԷՌՆԵՍՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
    ԷՌՆԵՍՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

    ՍԱՄԲՈ

  • ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
    ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

    ԿԻՈԿՈՒՇԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵ-ԴՈ

  • ԳՈՌ ԱԴԱՄՅԱՆ
    ԳՈՌ ԱԴԱՄՅԱՆ

    ԿԻՈԿՈՒՇԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵ-ԴՈ

  • ԴԱՎԻԹ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
    ԴԱՎԻԹ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

    ՄՈՒԱՅ ԹԱՅ

  
Razmik Hovsepyan

  ՌԱԶՄԻԿ  ԳԵՐԱՍԻՄԻ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության

կառավարությանն առընթեր

սպորտի պետական կոմիտեի նախագահ

 

 

 

 

 

Ծննդյան տարեթիվը, ամսաթիվը, վայրը

Ծնվել է  1951 թվականի ապրիլի 4-ին      

Ստեփանակերտում՝  ծառայողի ընտանիքում:

 

 

 

Կրթությունը

1958-1968թթ սովորել և ավարտել է Ստեփանակերտի Սերգեյ Կիրովի անվան N2 միջնակարգ դպրոցը:

1970-1974թթ սովորել և ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ ստանալով ֆիզիկական դաստիարակության ուսուցչի որակավորում:

Աշխատանքային փորձը

1968-1970թթ աշխատել է Ստեփանակերտի էլեկտրոտեխնիկական գործարանում:

1974-1978թթ աշխատել է ՀայաստանիՀանրապետության Սիսիանի  շրջանի  Վաղուդի գյուղում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ և մարզիչ:

1978-1995թթ աշխատել է Ստեփանակերտի քաղաքային սպորտի կոմիտեում որպես նախագահ:

1995-1996թթ աշխատել է Ստեփանակերտի ժողկրթության, մշակույթի և սպորտի բաժնում որպես գլխավոր մասնագետ:

1996-1998թթ աշխատել է Ստեփանակերտի քաղաքային սպորտի կոմիտեում որպես նախագահ:

1998-2000թթ աշխատել  է  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության  մշակույթի,  երիտասարդության  հարցերի  և  սպորտի   նախարարությունում  որպես  գլխավոր  մասնագետ:

2000-2002թթ աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունում որպես սպորտի վարչության պետ:

2003-2007թթ աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունում որպես սպորտի վարչության պետ:

2008 թվականի ապրիլի 21-ից մինչև հունիսի 2-ը աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմում որպես  աշխատակազմի  ղեկավարի  օգնական:

2008 թվականի հունիսի 2-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական   կոմիտեի  նախագահ:

Մարզական գործունեությունը

1963-1970թթ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի պատանիների և մեծահասակների վոլեյբոլի հավաքական թիմի կազմում:

1978-1981թթ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մեծահասակների վոլեյբոլի հավաքական թիմի կազմում:

Պարգևները

2005թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատողի կոչմանը:

2011թ. արժանացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչմանը:

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական

Ընտանեկան դրությունը

Ամուսնացած է, ունի երեք երեխա: